Հետևեք մեզ։

Մահացել է Նյուրնբերգի դատավարության թարգմանիչ Էնվեր Մամեդովը

13:54, 07 սեպտեմբեր 2023
Մահացել է Նյուրնբերգի դատավարության թարգմանիչ Էնվեր Մամեդովը

100 տարեկան հասակում  մահացել է Նյուրնբերգի դատավարության թարգմանիչ Էնվեր Մամեդովը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է խորհրդային և ռուսական հեռուստատեսության և ռադիոյի գործիչ, լրագրող, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ Եվգենի Շիրոկովը։

«Այո, ճիշտ է, մեր Էնվերը չկա»,- ասաց նա։

Շիրոկովը Մամեդովի հետ աշխատել է ընդհանուր առմամբ 15 տարի, որից 8-ը՝ անմիջականորեն նրա ղեկավարությամբ։ «Կենտրոնական հեռուստատեսության երիտասարդության հաղորդումների գլխավոր խմբագիրը ես էի։ Այսպիսի անհավանական աշխատունակության մարդ չեմ հանդիպել, անհավատալի հումորի զգացում ուներ, գիտեր, թե ինչպես ճիշտ լեզու գտնել ցանկացած գործընկերներոջ հետ»,- ասաց նա։

Էնվեր Մամեդովը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 15-ին Բաքվում, Ռուսաստանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։