Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի սրտում՝ Սենթ Ջեյմս զբոսայգու եւ Փալլ մալլ պողոտայի միջակայքում ձեռք բերեց նոր եւ պատշաճ դեսպանության շենք: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը։
Նա հայտնել է, որ գույքը գտնվում է ՄԹ արտաքին գործերի նախարարության, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ խորհրդարանի, ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի եւ մի շարք դեսպանությունների հարեւանությամբ:
Շենքը ձեռք է բերվել 17,380,800 ֆունտ ստերլինգով: