Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան X-ի (Թվիթեր) իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Կիևում տեղի ունեցած առաջին տիկնանց և ամուսինների ֆորումի պանելային քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
Հիշեցնենք, որ Հակոբյանը Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հրավերով սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին։