Հետևեք մեզ։

Ադրբեջանի ՊՆ-ն իրականացնում է անձնակազմի, ռազմատեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. ՊԲ

16:11, 07 սեպտեմբեր 2023
Ադրբեջանի ՊՆ-ն իրականացնում է անձնակազմի, ռազմատեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  սեպտեմբերի  7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք  իբր թե  կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։   

 

Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է  ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են  անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։

 

Ակնհայտ է,  որ  նման գործողություններով  ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում  հերթական սադրանքի համար։