Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ընդլայնել է իր պարեկային գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում։
Ինչպես հայտնում է Առաքելությունը, ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնել է իր պարեկային գործունեությունը Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում՝ ռազմական իրավիճակին և այլ ցանկացած փոփոխությանը հետևելու նպատակով։
«Տարածաշրջանում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստել դեէսկալացիային և իրավիճակի անաչառ զեկուցմանը ԵՄ-ին»,- ընդգծել են դիտորդական առաքելությունը։