Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է Հայաստանում սահմանային իրավիճակի սրման պատճառով

17:32, 07 սեպտեմբեր 2023
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է Հայաստանում սահմանային իրավիճակի սրման պատճառով

Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է Հայաստանում սահմանային իրավիճակի սրման պատճառով։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը։

 

«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։

 

Մենք հաստատեցինք մեր երկու երկրների միջև առկա հրաշալի հարաբերությունները, նաև Հունաստանի հետ եռակողմ ծրագրի շրջանակներում մեր հիանալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

 

Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին: Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում»,- գրել է նա։