Ըստ ԿԽՄԿ տվյալների՝ 2022-ին ամբողջ աշխարհում անհայտ կորած մարդկանց թիվն անցել է 195 հազարը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Ամեն րոպե մենք օգնում ենք հակամարտությունների պատճառով իրարից բաժանված 4 ընտանիքի զանգահարել իրենց հարազատին։
Ամեն ժամ մենք օգնում ենք պարզել 1 անհայտ կորած անձի ճակատագիրն ու գտնվելու վայրը։
Ամեն օր մենք օգնում ենք 13 հոգու վերամիավորվել իր ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։