Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից առևանգված արցախցի 3 տղաներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ադրբեջանցիները առևանգել էին Արցախից ուսման նպատակով ՀՀ տեղափոխվող երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։
Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ երիտասարդներին առնչվող քրեական գործը կարճվել է՝ հաշվի առնոլով նրանց տարիքը, նրանք 10-օրյա վարչական կալանքի են վերցրել, որից հետո կարտաքսվեն ՀՀ-ին։