Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով բենզինի գների բարձրացմանը, նշեց, որ իրենք հիմա ուսումնասիրություն են կատարում՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել բենզինի շուկայում, բայց և նշեց՝ Ռուսաստանում ևս, որտեղից հիմնականում ներկրվում է բենզին ու դիզվառելիք, բարձրացել են գները։ Նա նաև հավելեց, որ մի քանի ամիս առաջ, երբ բենզինի գները Հայաստանում կտրուկ նվազել էին, իրենք այդտեղ դեմպինգի և գերիշխող դիրքի չարաշահման առերևույթ դրսևորումներ էին նկատել և վարույթ են հարուցել։ Այս պահին ընթանում է նախաքննություն, և եթե պարզվի՝ իսկապես կար խախտում բենզին ներկրող խոշոր ընկերությունների կողմից, ապա համապատասխան քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ