Պետեկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե առաջիկայում կառավարությունում պաշտոնանկություններ են սպասվում, և պաշտոնանկ արվողների մեջ նաև ինքն է լինելու։
Նա նշեց, որ ինքը չի հիշում մի ժամանակահատված, որ ինքը կառավարությունում աշխատի և այդպսիի լուրեր չտարածվեն։ Ապա ավելացրեց․ «Ինչի՞ համար ինձ պաշտոնանկ արվեմ, որ ստվերում գտնվողները սկսել են ավելի շատ հարկե՞ր վճարել, ինչի՞ համար պաշտոնանկ արվեմ, նրա համար, որ միլիարդավոր դրամների վերականգնումնե՞ր ենք ունենում»։
Նա նաև դժվարացավ ասել, թե ովքեր են իր դեմ «բզբզում», որ այսպիսի լուրեր տարածվեն կամ իրեն պաշտոնանկ անեն։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ