Հետևեք մեզ։

ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացել է Գեղարքունիքում և Սյունիքում

20:08, 07 սեպտեմբեր 2023
ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացել է Գեղարքունիքում և Սյունիքում

ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։

Այդ մասին ասված է ՀՀ–ում ԵՄ առաքելության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի  պաշտոնական էջում։

«Տեղում մեր ներկայության շնորհիվ ձգտում ենք նպաստել լարվածության նվազմանն ու ապահովել իրավիճակի անաչառ լուսաբանումը»,–նշված է X-ում։