Հետևեք մեզ։

Ջերմուկի համայնքապետը գրել է քաղաքում տիրող իրավիճակի մասին

20:47, 07 սեպտեմբեր 2023
Ջերմուկի համայնքապետը գրել է քաղաքում տիրող իրավիճակի մասին
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
«Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է:
 
Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):
 
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ, ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել`նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:
 
Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր «վերլուծությունները» նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները»,- գրել է Արսենյանը: