Թուրքիայում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսը։ Ուկրաինացի մարզիչը
«Վաղը մեզ կարևոր խաղ է սպասվում։ Եթե Թուրքիան հաղթի, 90 տոկոսով կլուծի Եվրո դուրս գալու հարցը։ Կարծում եմ՝ մեծ բացասական ազդեցություն չի թողնի Բարսեղյանի բացը, ես նրան խնդրեցի, որ գնա ու բուժվի։ Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել Բարսեղյանին։ Մեր մյուս բոլոր խաղացողներն առողջ են ու պատրաստ են վաղվա խաղին։ Թուրքիայի հավաքականում կան շատ լավ ֆուտբոլիստներ, բայց կառանձնացնեմ Չենգիզ Ունդերին ու Հաքան Չալհանօղլուին»,-ասաց Պետրակովը։
Մանրամասն՝ տեսանյութում․