ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը:
«Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է», - ասել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:
Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։