Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե իբր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր Հայաստանի հարավից մինչև հյուսիս հատվածին վերաբերող քարտեզ է հրապարակել կարմիր նշումով և իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Սյունիքից մինչև Լոռի, Արարատի մարզի մի հատված և Վայոց Ձորի մարզ։
X-ի իր էջում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հերքել է այդ լուրերը։ Նա հրապարակել է տարածվող քարտեզն ու գրել․
«Կեղծ լուր․ 2023 թվականի հուլիսի 18-ից ի վեր մեր ճանապարհորդական խորհուրդը Հայաստանի համար չի փոխվել»։