Հետևեք մեզ։

Զախարովան անդրադարձել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը

12:07, 08 սեպտեմբեր 2023
Զախարովան անդրադարձել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը

Հայ-ռուսական մեդիաֆորումին տեսաուղերձով իր մասնակցությունն է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, անդարդարձել է նաև Սյունիքում ձերբակալված Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը։

 

«Եվ այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին, «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միկա Բադալյանի ձերբակալությունն էր։ Սա էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական ոլորտում»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել է, որ շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով  նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, համալիր քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել հանցավոր գործունեության շղթայում ներգրավված 7 անձի վերաբերյալ ովքեր, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որոնցից երկուսը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:

Վերլուծական