Հետևեք մեզ։

Կուրսկի մարզում 23-ամյա աղջիկը մահացել է շաուրմայի թունավորումից

13:43, 08 սեպտեմբեր 2023
Կուրսկի մարզում 23-ամյա աղջիկը մահացել է շաուրմայի թունավորումից

Կուրսկի մարզում 23-ամյա աղջիկը մահացել է շաուրմայի թունավորումից, ևս 14 մարդ թունավորում ախտանիշով դիմել է բուժհաստատություն։ KP.ru-ի փոխանցմամբ՝ տուժողներն օգտվել են Լգով քաղաքի շաուրմայի պատրաստման կետերից մեկից։ Հայտնի է, որ սեպտեմբերի 6-ին և 7-ին լանչից հետո «հիվանդացած» տեղի 15 բնակիչներ Գագարինի փողոցում շաուրմա են կերել։

 

23-ամյա աղջիկը նախօրեին հիվանդանոց էր տեղափոխվել սուր աղիքային վարակով։ Ժամեր անց նա մահացել է։ Մահվան պատճառը եղել է ինֆեկցիոն էնտերիտը և շոկը։  Զանգվածային թունավորման մյուս բոլոր մասնակիցներն այժմ բուժման կուրս են անցնում։ Քրեական գործ է հարուցվել նաև անվտանգության պահանջներին չհամապատասխանող և մահվան ելքով ծառայությունների մատուցման առթիվ։