Հետևեք մեզ։

Գարիկ Գալեյանին առաջադրվել են մեղադրանքներ թմրամիջոց պահելու և խուլիգանության հոդվածներով, նա մեղադրանքները չի ընդունում․ փաստաբան

14:12, 08 սեպտեմբեր 2023
Գարիկ Գալեյանին առաջադրվել են մեղադրանքներ թմրամիջոց պահելու և խուլիգանության հոդվածներով, նա մեղադրանքները չի ընդունում․ փաստաբան

Գարիկ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի համար։ Առաջինը նախորդ տարի Դատախազության դիմաց ակցիայի ժամանակ իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գարիկ Գալեյանը շշով ջուրը լցրել էր նրա վրա։ Այդ քաղաքացին բողոքել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը և հավելելց, որ այս գործով Գալեյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։


Անդրադառնալով Գալեյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին՝ Հովհաննիսյանը նշեց, որ շատ չի կարող մանրամասնել․


«Իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու մեղադրանք է առաջադրվել»,- ասաց Հովհաննիսյանը։


Լրագրողների հետ զրույցում Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը ասաց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում։

Վերլուծական