Շատ կանայք ընտրում են մորուքով տղամարդկանց՝ նրանց ակնհայտ բրուտալ և ուժեղ երևալու պատճառով, բացատրել է սեքսապաթոլոգ Եկատերինա Լակշմին՝ Gazeta.Ru-ի հետ զրույցում։
Լակշմիի խոսքով՝ մորուքավոր տղամարդիկ ավելի հասուն տեսք ունեն և հետևաբար՝ պատասխանատու, ուժեղ և հոգեպես կայուն են: Հաճախ կանայք ընտրում են նրանց, քանի որ անգիտակցաբար ցանկանում են նրանց կողքին իրենց ապահով զգալ, բացատրել է նա։
«Տարիների ընթացքում Է ձևավորվել մեր գաղափարը մորուքավոր տղամարդկանց մասին, դրան նպաստել են հեքիաթները և պատմական ֆիլմերը: Նման պատկերները արմատացած են մեր ենթագիտակցության մեջ»,-նշել է մասնագետը։
Այնուամենայնիվ, Լակշմին նաև շեշտել է, որ հաճախ մորուքը պարզապես դիմակ կամ նորաձևություն է, այլ ոչ թե առնականության ցուցանիշ։ Նա խորհուրդ է տվել կանանց խնդրել իրենց զուգընկերոջը ցույց տալ նրա լուսանկարները առանց մորուքի, որպեսզի համոզվեն, որ նրանք ճիշտ ընտրություն են կատարել: