Հետևեք մեզ։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անողներին կոչ ենք անում սթափվել և Արցախի համար այս օրհասական պահին չվտանգել մեր պետականությունը․ ԱԱԾ

15:04, 08 սեպտեմբեր 2023
Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անողներին կոչ ենք անում սթափվել և Արցախի համար այս օրհասական պահին չվտանգել մեր պետականությունը․ ԱԱԾ

Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն։


Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։


Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին  վտանգի տակ չդնել մեր պետականությունը։


ԱՀ քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները։