Հետևեք մեզ։

Արցախի ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է չտրվել տարաբնույթ սադրանքների, չանել երկիրն ապակայունացնող քայլեր

15:31, 08 սեպտեմբեր 2023
Արցախի ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է չտրվել տարաբնույթ սադրանքների, չանել երկիրն ապակայունացնող քայլեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վաղը` սեպտեմբերի 9-ին, կընտրվի հանրապետության նոր նախագահ։


Հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ԱՀ նախագահի` հավաքներ չանցկացնելու մասին հրամանագիրը, ոստիկանությունը հորդորում է` խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, ստեղծված իրավիճակում չանել երկիրն ապակայունացնող քայլեր։

ՆԳՆ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։

Հասարակական կարգը կոպիտ խախտած անձանց նկատմամբ ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով։