Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի «Բազմազավակ, երիտասարդ և այլ խմբերին պատկանող ընտանիքներին աջակցություն» ծրագրի շրջանակներում, ըստ կարիքի համալիր գնահատման արդյունքում, վարչական շրջանի աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է կենցաղային տեխնիկա և կահույք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը ընդգրկված է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։
Ավելի ուշ սոցցանցային գրառումից հեռացվել է Արման Բարխուդարյանի անունը։ Ստորև ներկայացնում ենք գրառումներում արված խմբագրումները՝ տեսապատկերներով։
Երևանի ավագանու ընտրություններին մնաց 9 օր։