Հետևեք մեզ։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

16:53, 08 սեպտեմբեր 2023
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել։

«Արցախի Հանրապետության նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝

1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.

2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանգրի պահանջներին, դիտվելու է անօրինական, մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ուստի, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։