«Ծայրահեղ սադրիչ քայլ է»։ Նման հայտարարություն են արել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ անդրադառնալով Արցախում վաղը տեղի ունենալիք նախագահի ընտրությանը։
«Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում է, որը ոչ մի դեպքում ընդունելի չէ»,- ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ վաղը Արցախի Հանրապետությունում տեղի կունենա նախագահի ընտրություն, միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։