Չնայած Ադրբեջանի, այդ թվում՝ ԼՂ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ իր նախկին հայտարարությանը՝ Հայաստանի վարչապետը կատարեց հերթական ծայրահեղ սադրիչ քայլը՝ շնորհավորական ուղերձ հղելով ԼՂ հիմնադրման (խմբ․) կապակցությամբ։
Այս մասին ասվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում դիվանագիտական կորպուսի համար նախատեսված ասուլիսում։
«Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ անդրադարձել է «հայ բնակիչների ինքնորոշման իրավունքին»։ Նա էապես զրոյացրել է իր նախորդ հայտարարությունը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ»,- ասվել է ասուլիսում։