Հետևեք մեզ։

Մեզ համար ընկալելի չէ որևէ խաղահրապարակ, որի կառուցումը չի ապահովում բոլոր երեխաների մատչելիությունն իրենց զվարճանքներին․ Դավիթ Մարգարյան

18:59, 08 սեպտեմբեր 2023
Մեզ համար  ընկալելի չէ որևէ խաղահրապարակ, որի կառուցումը չի ապահովում բոլոր երեխաների մատչելիությունն իրենց զվարճանքներին․ Դավիթ Մարգարյան

  «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը գրում է․

 
 
 
«Հասանելի Երևանում բակերի բարեկարգումը չպետք է կրի կոսմետիկ բնույթ, իսկ խաղահրապարակները պետք է մատչելի լինեն անխտիր բոլոր երեխաների համար։
 
 
Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է այնպիսի խաղահրապարակների կառուցումը, որոնք հասանելի և մատչելի են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Խաղահրապարակները պետք է լինեն անվտանգ և էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված, դրանք չպետք է վնասեն կամ պոտենցիալ վտանգ հանդիսանան այդտեղ խաղացող երեխաների համար։ Իսկ նման խաղահրապարակների կառուցումը հատուկ մոտեցում է պահանջում։
 
 
Անվտանգ և մատչելի խաղահրապարակների կառուցումը ոչ մի կերպ չի կարելի շփոթել հապճեպ, ձեռքի տակ եղած նյութերով և աչքաչափով նախագծած գունավոր տարածքների հետ, որոնք կոսմետիկ թարմացումներով փորձում են հրամցնել նոր և աննախադեպ խաղահրապարակների տեղ։
 
 
Մեզ համար ընդունելի և ընկալելի չէ որևէ խաղահրապարակ, որի կառուցումը չի ապահովում բոլոր երեխաների հասանելիությունն ու մատչելիությունը իրենց զվարճանքներին և խաղերին։
 
 
Երևանը հասանելի և մատչելի պետք է լինի բոլոր երեխաների համար, և որևէ փոխզիջում այստեղ չի կարող լինել։
Մենք գիտենք, թե ինչպես ենք հարմար դարձնելու բակային տարածքները մեր երեխաների համար, քանի որ այսպիսի խաղահրապարակների կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի, որի մասին մանրամասն կներկայացնեմ շուտով»։