Քաղաքացի Արթուր Չախոյանը, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով և դրանք տեսանկարահանելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է բացահայտել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանրահավաք է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում, որին գնացել է նաև Արթուր Չախոյանը շրջել է հանրահավաքի մասնակցիների շարքերում և զրուցել ներկաների հետ և հրապարակել է ցուցակ և կադրեր, թե ովքեր են ներկա Ավինյանի հավաքին։
«743 - 778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500-ը: Վերջում էլ «ցուցագրմանս» խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները, որոնք հետևիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են, և քանի հոգով են եկել ։
Ջրաշխար - ️100 հոգի
Կանաչապատման ՀՈԱԿ - 30-40 հոգի
Գրադարան - ️25 հոգի
Մշակույթի կենտրոն - 141 հոգի
Տորք Անգեղ սպորտ դպրոց - 25 հոգի
22 -45-50
108 - 35 հոգի
112 - 30 հոգի
133 - 25 հոգի
106 - ️12 հոգի
116 - 27 հոգի
117 - 25 հոգի
102 - 26 հոգի
104 - 25 հոգի
163 - 35-40 հոգի
135 - ️40-45 հոգի
114 - 50-60 հոգի
111+105- 20հոգի»։