Հետևեք մեզ։

Թուրքիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով

22:45, 08 սեպտեմբեր 2023
Թուրքիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով

90-8-րդ րոպե․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Թուրքիան ունի 10 միավոր, 7 միավոր ունի մեր ընտրանին։

90-6-րդ րոպե․ Սպերցյանը լավ պահ է բաց թողնում, ինչին հաջորդում է թուրքերի գրոհը, և մեր դարպասապահը կրկին փրկում է մերոնց։

90-1-րդ րոպե․ 8 րոպե է ավելացնում մրցավարը։

90-րդ րոպե․ թուրքերը շարունակում են շշեր նետել մեր հավաքականի տղաների ուղղությամբ և դա չի կանխվում։ Թուրք ֆուտբոլիստը դեղին քարտ է ստանում։

87-րդ րոպե․ Թուրքիան գոլ է խփում։ Փոքր վրիպումը բերեց գոլի։

85-րդ րոպե․ թուրք ֆուտբոլիստը դեղին քարտ է ստանում, վտանգավոր դրվագներ են տեղի ունենում մեր դարպասի մոտ։

81-րդ րոպե․ Հարոյանը դեղին քարտ է ստանում։

80-րդ րոպե․ Հայաստանն անկյունային իրացրեց, բայց այն նպատակին չհասավ։

79-րդ րոպե․ Թուրքիայի կազմում 5-րդ փոփոխությունն է կատարվում։

73-րդ րոպե․ Հայաստանի հավաքականի դարպասապահը դեղին քարտ է ստանում, իսկ նրա ուղղությամբ թուրքերը շարունակում եմ շշեր նետել։

71-րդ րոպե․ Թուրքիայի կազմում չորրորդ փոփոխությունն է տեղի ունենում։

60-րդ րոպե․ Թուրքիայի հավաքականի մարզիչը երեք փոփոխություն է անում։

55-րդ րոպե․ կրկին անկյունային թուրքերի կատարմամբ, գնդակը դուրս բերեց Հարոյանը։

54-րդ րոպե․ թուրք երկրպագուները շարունակում են ջրի շշեր նետել մեր դարպասապահի ուղղությամբ։

48-րոպե․ գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ․ Արտակ Դաշյանը գրավում է դարպասը

45-րդ րոպե․ Հայաստանի ընտրանին ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը, ինչի հաջորդեց թուրք ֆուտբոլիստի հարվածը մեր դարպասին, որը կրկին մեր դարպասապահը կասեցրեց։

12-րդ խաղակես

---

Մեկնարկեց  Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում Թուրքիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հիմնը գրեթե չլսվեց խաղի մեկնարկին, որովհետև թուրք երկրպագուների սուլոցները խլացրին այն։

5-րդ րոպե․ Արտակ Դաշյանը հարվածում է դարպասին, սակայն դարպասապահը հեռացրեց այն։ Հայաստանի ընտրանին անկյունային վատակեց, որն իրացրեց Բիչախչյանը, բայց անհաջող։

6-րդ րոպե․ Հարոյանը մրցակցի գրոհից փրկեց մեր ընտրանուն։

13-րդ րոպե․ առաջին դիպուկ հարվածը մեր դարպասին կասեցված է։

17-րդ րոպե․ Հայաստանի ընտրանին անկյունային հարված իրացրեց, խաղարկեցին գնդակը, վտանգավոր իրադրություն ստեղծվեց Թուրքիայի դարպասի մոտ, սակայն գրոհը չավարտվեց գոլով։

23-րդ րոպե․ թուրք ֆուտբոլիստը դուրս մնաց պաշտպանների հսկողությունից և, բարեբախտաբար, գնդակը դարպասին չհասավ։

26-րդ րոպե․ Վահան Բիչախչյանը դեղին քարտ է ստանում։

30-րդ րոպե․ Սպրեցյանը շատ մոտ էր գոլին, սակայն դարպասապահը փրկեց հակառակորդին։

32-րդ րոպե․ վտանգավոր իրավիճակ էր մեր դարպասի մոտ, փրկվեց մեր ընտրանին։

38-րդ րոպե․ վտանգավոր հարված էր Հայաստանի դարպասին, որը Դաշյանը հեռացրեց, դրան կրկին հաջորդեց վտանգավոր հարված դեպի մեր դարպասը, որը մեզ համար ավարտվեց հաջողությամբ։

40-րդ րոպե․ Թուրքիան կոմբինացիա էր մշակել, սակայն Չանչարևիչը մեկ հպումով կասեցրեց գնդակի առաջընթացը։

44-րդ րոպե․ Հայաստանի դարպասապահի ուղղությամբ մարզադաշտ ջրի շշեր են նետում թուրք երկրպագուները։ Թիմի ավագ Հարոյանը հեռացրեց շիշը և հանգստացրեց մեր ընտրանու դարպասապահին։

44-րդ րոպե․ 4 րոպե է ավելացնում մրցավարը առաջին խաղակեսի հիմնական ժամանակին։

45-4․ առաջին խաղակեսն ավարտվեց 0։0։