Թուրքիա-Հայաստան խաղից հետո ես մտա հանդերձարան, տեսա, որ տղաները տխուր են, որևէ մեկն ուրախ չէր, որ 1։1 հաշվով է ավարտվել խաղը, մենք միավոր ենք վաստակել, բայց ապրեն տղաները այս հաշվի համար, կարևոր է նաև մարզչական շտաբին վստահելը։ Ի դեպ, ես համարում եմ, որ Երևանում էլ հաշիվը պետք է լիներ ոչ ոքի։
Այս մասին Թուրքիա-Հայաստան հանդիպումից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովը։
Հարցին, թե տպավորություն կա, որ Տիկնիզյանի հետ ինչ-որ բան կատարվում է, որովհետև ինքն իրեն նման չէր, և խոսքը բոլորովին գոլ բաց թողնելու դրվագի մասին չէ, Պետրակովն ասաց, որ ինքը հիմա չի մեկնաբանելու, պետք է հանգստանա, նայի և հետո նոր մեկնաբանի, գոլի բաց թողնելու հատվածը ևս կնայի և հետո կմեկնաբանի։
«Իմ խաղացողին չեմ մեղադրելու։ Ես նրան շնորհակալություն եմ հայտնել խաղի համար, նա ամեն ինչ հասկանում է, ես նրան հաջողություն եմ մաղթում մյուս խաղին»,-ասաց մարզիչը։