Արդեն մի քանի օր է` Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպանների քիմքին, որոնք այն զգում են յուրաքանչյուր վայրկյան, իսկ մի խումբ մարդիկ, որոնք տարիներ ի վեր երկպառակտություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտացածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
«Սիրելի արցախցիներ, կոչ եմ անում լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին` դրանով էլ ավելի բարդացնելով ստեղծված ծանր, բարդ ու վատթարագույն իրավիճակը»,- գրել է Ղարամյանը: