Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ուկրաինայի ՊՊԾ աշխատողներին՝ իր տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելու համար։
«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։
Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբյանը: