Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Մակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծել միայն դիվանագիտական ճանապարհով։
Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական ռեսուրսների կուտակման մասին տագնապալի հաղորդագրությունների համատեքստում։
Մակրոնը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի լուծմանը և հակամարտության արդար և տևական լուծմանը միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական միջոցներով։