Ս․թ․ սեպտեմբերի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։