Արցախի Հանրապետությունում այսօր նախագահ են ընտրում։
Նախագահի միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, նրան առաջադրել են Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։
Նշենք, որ «Միացյալ հայրենիք» խմբակցությունն առաջադրել էր Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինիս դիմումը ետ է վերադարձվել, քանի որ նա չի ներկայացրել վերջին 10 տարում միայն Արցախի քաղաքացի լինելը հաստատող փաստաթուղթ։