Հետևեք մեզ։

«Ծանոթացել ենք, երբ ես դպրոցական էի, Իջևանում ծաղիկ եմ նվիրել»․ Նիկոլ Փաշինյանը պատմել է Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման մասին

11:44, 09 սեպտեմբեր 2023
«Ծանոթացել ենք, երբ ես դպրոցական էի, Իջևանում ծաղիկ եմ նվիրել»․ Նիկոլ Փաշինյանը պատմել է Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման մասին

Անկախությունից հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել ՀՀ-ում, քան` եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք։ 

 

Այս մասին այսօր Մարզահամերգային համալիրի դիմաց Կարեն Դեմիրճյանի արձանի բացման արարողության ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 


Փաշինյանը նշեց՝ ուրախ է, որ իրենք այսօր կարողանում են Հայաստանում մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել՝ չնայած առկա դժվարություններին:

 


Փաշինյանը խոսեց նաև  մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծից։ 

 


«Շատերը չեն հավատում, բայց դա շատ լուրջ և իրագործման փուլում գտնվող ծրագիր է` Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը, որ անելիս անպայման հիշել ենք Կարեն Դեմիրճյանին, սա իրեն հարգանքի տուրք է»,- նշեց Փաշինյանը:

 


Փաշինյանը հիշեց իր անձնական շփումները Կարեն Դեմիրճյանի հետ․ «Չեմ կարող չընդգծել իմ անձնական առնչությունները Կարեն Դեմիրճյանի հետ։ Երբ ես 1996 թվականի իրեն ասեցի պարոն Դեմիրճյան, մենք մի 10 տարի առաջ ենք իրար հետ ծանոթացել, ասեց երբ, ասեցի՝ երբ Իջևան էիք եկել, ես դպրոցական էի, ձեզ ծաղիկ եմ նվիրել թանգարանի դիմաց, քահ-քահ ծիծաղեց։ 

 


Կարեն Դեմիրճյանը մինչ այսօր շատ սիրված է ժողովրդի կողմից։ Մենք նոր ենք ավարտել մարզային այցելությունները, չենք ունեցել այնպիսի այց, որտեղ սիրով չի հնչել Կարեն Դեմիրճյանի անունը։ Չեմ հիշում այդպիսի բան»,- ասել է Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները