Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշում է, թե «Արցախի Հանրապետության (խմբ․) գոյությունը, որտեղ այսօր նախագահի ընտրություն է կայացել, Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտում է, այդ ընտրությունն իրավական ուժ չունի»։
«Ադրբեջանի տարածքում ընտրությունների միջոցով քաղաքական կամքի դրսևորման օրինական հիմքը կազմում են Ադրբեջանի Սահմանադրությունը և օրենքները։
Նրանք քայլեր են ձեռնարկում ստատուս քվոն պահպանելու համար, իսկ Հայաստանը իրականում շահագրգռված չէ խաղաղ գործընթացով և հակառակը՝ բռնել է սադրանքի և իրավիճակը սրելու ուղին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։