Հետևեք մեզ։

Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը․ Մեսրոպ Առաքելյան

12:02, 09 սեպտեմբեր 2023
Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը․ Մեսրոպ Առաքելյան

Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

 

«Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։

 

Երևանում տեղի ունենալիք իշխանափոխությունը ոչ միայն կարևոր է գործող իշխանության հեռացման, այլ նաև՝  ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մասով։

 

Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը և իշխանությունները ձևավորի ժողովրդի կողմից կատարված ընտրություններով։

 

Մենք ունենք բավարար ռեսուրսներ ընտրություններով արձանագրելու մեր հաղթանակը՝ ժողովրդի կողմից վստահություն ստանալու դեպքում։

 

Մենք հաղթել ենք ընտրությունները մարզերում և գալիս ենք հաղթելու ընտրությունները Երևանում։

 

Երևանին պետք է որակյալ իշխանափոխություն՝ որակյալ իշխանություն ունենալու համար»,- գրել է Առաքելյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները