44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվել է։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը այս քայլը որակեց քաղաքական հետապնդում և հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը երեկ ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել իրացնելու նպատակով թմրանյութ պահելու և խուլիգանություն հոդվածներով։