Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների ուկրաինական քաղաքացիությունը կհամարվի դադարեցված՝ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարություն դրանից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու օրվանից։ Համապատասխան փաստաթուղթը շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Օրենքը սահմանում է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները, ովքեր դիմում են ուղարկել ուկրաինական լիազոր մարմին՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար և պատասխան չեն ստացել, մեխանիկորեն կզրկվեն Ուկրաինայի քաղաքացիությունից՝ դիմումը Ներքին գործերի նախարարություն ներկայացնելուն պես։ Նման հայտը հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ հանրային ծառայությունների պորտալում։
Պուտինը ստորագրել է Ուկրաինայի քաղաքացիությունը Ռուսաստանի Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից դադարեցնելու մասին օրենքը
13:56, 18 մարտ 2023
