Հետևեք մեզ։

Ռուսաստանի Կարմիր խաչը Ակնա-Ասկերան ճանապարհով Արցախին հումանիտար օգնություն է ուղարկում

16:09, 09 սեպտեմբեր 2023
Ռուսաստանի Կարմիր խաչը Ակնա-Ասկերան ճանապարհով Արցախին հումանիտար օգնություն է ուղարկում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ համաձայն Ադրբեջանի Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, Ռուսաստանի Կարմիր խաչը սեպտեմբերի 9-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Ակնա-Ասկերան ճանապարհով Ստեփանակերտի բնակչությանը (խմբ.) 1 բեռնատար պարենային և ոչ պարենային ապրանքներ է ուղարկել։ 

 

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից հայտնել են, որ ռուսական կողմի ուղարկած բեռը շարժվում է Սամուր-Բաքու-Բարդա-Ակնա (խմբ.)-Ասկերան երթուղով: