«Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու Գոռ Գևորգյանը․
«Անտեսելով պարզագույն աշխարհաքաղաքական իրողությունները, չհասկանալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն ու հակասությունները Հարավային Կովկասում և ոչ միայն՝ ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում:
Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք, վստահության շունչ է պետք, որ առաջ շարժվենք:
Հ.Գ. պետության համար օրհասական պահին արտաքին քաղաքական հավկուրությունը հանգեցնում է աղետաբեր իրողությունների»: