Հետևեք մեզ։

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1305-ի

00:29, 10 սեպտեմբեր 2023
Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1305-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1305-ի, ավելի քան 1830-ը վիրավորվել են։

 

Այս մասին հայտնում է Մարոկկոյի Թագավորության պետական հեռուստատեսությունը։

 

Աղբյուրը նշում է՝ չի բացառվում, որ մահացածների թիվն ավելանա։

 

Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։