Հետևեք մեզ։

Առանձին գործարք է, չշփոթել Լաչինի միաժամանակյա բացման առաջարկի հետ․ Ալիևի օգնական

00:43, 10 սեպտեմբեր 2023
Առանձին գործարք է, չշփոթել Լաչինի միաժամանակյա բացման առաջարկի հետ․ Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդես է եկել մեկնաբանմամբ՝ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական կողմի հումանիտար օգնության՝ Արցախի իշխանությունների կողմից ընդունման վերաբերյալ։

 

Ռուսական Կարմիր խաչի կողմից նախաձեռնված պարենային բեռը վաղը կշարժվի Ակնա (խմբ.) -Ասկարան ճանապարհով դեպի Ստեփանակերտ (խմբ.)։ Դա համաձայնեցվել է ադրբեջանական Կարմիր մահիկի հետ։

 

Դա առանձին գործարք է և չպետք է շփոթել Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) և Լաչին-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

 

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ին հայտնել է իր համաձայնությունը՝ ապահովելու Ակնա-Ստեփանակերտ (խմբ.) և Լաչին-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհների միաժամանակյա բացումը։ Սակայն Լաչինի անցակետում պետք է պահպանվի ադրբեջանական մաքսային և սահմանային հսկողության ռեժիմը»,- գրել է Հաջիևը և նշել, թե ԼՂ-ում «պետական համակարգի վերացումն է միակ ճանապարհը՝ ապահովելու կայուն խաղաղություն»: