Սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատերեր գրառումներ են անում Երևանի կենտրոնից ուժեղ հրավառության ձայներ լսելու մասին, որոնք նախ շփոթմունք են առաջացրել` պայթյու՞ն է, թե՞ հրավառություն։
Ձայները լսվել են Պարոնյան փողոցի հատվածից, ոմանք անգամ մատնանշել են, որ հրավառությունն իրականացվել է «Դվին մյուսզիք հոլլի» տարածքից։
Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ այնտեղ հարսանյաց արարողություն է։ Մեզ պատմեցին, որ հարսանիքի քավորն ախալքալաքցի է, որն ապրում է Ռուսաստանում, հարսանիքը սկիզբ է առել «Մուլտի Գրանդ» հյուրանոցից։
Ըստ աղբյուրի` հրավառությունը քավորի նվերն է նորապսակներին, որն իրականացվել է տորթը կտրելու ժամանակ։
«Այդպես են ասել, որ քավորի նվերն է, անակնկալ է, դուրս եկեք, վայելեք»,-փոխանցեց աղբյուրը։
Հարսանիքին երգում են Արկադի Դումիկյանն ու «Հայաթ Փրոջեքթ»-ը։