Հետևեք մեզ։

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատար է Սոբյանինը

22:34, 10 սեպտեմբեր 2023
Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում առաջատար է Սոբյանինը

Սերգեյ Սոբյանինը, առցանց քվեարկության նախնական արդյունքների համաձայն, մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հավաքում է ավելի քան 2 միլիոն ձայն, Լեոնիդ Զյուգանովը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հեռավար էլեկտրոնային քվեարկության այս արդյունքները ներկայացվել են Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովին։

Նախնական արդյունքներով՝ Սոբյանինը ստացել է 2 միլիոն 53 հազար 954 ձայն: Այս մասին հայտնել են հանձնաժողովից։

Լեոնիդ Զյուգանովն, առցանց ընտրությունների արդյունքներով, ստացել է 212 հազար 153 ձայն, երրորդը՝  Բորիս Չեռնիշովն է՝ 159 հազար 313 ձայն։