ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձավ թիմի ավագ Հարոյանին և նրա գործոնին․
«Հարոյանը կարևոր խաղացող է թիմի համար, թիմի ավագն է։ Երեկ միասին ընթրեցինք ու տուն ուղարկեցի նրան։ Բայց նա թիմի կողքին է, այսօր ևս մարզվելու է մեզ հետ։ Վաղը կտեսնեք, թե ով կլինի հավաքականի ավագը։ Նախկինում հավաքականում այլ սկզբունք էր գործում․ ավագ էր լինում նա, ով ամենից շատ հանդիպումներ էր անցկացրել, առաջարկեցի փոխել այդ սկզբունքը, ինձ հետ համաձայնվեցին։ Իսկ թե ով կլինի, վաղը կտեսնեք»,-ասաց մարզիչը։
Ինչ վերաբերում է Բիչախչյանին, Պետրոկովը հայտնեց, որ ձեռքի խնդիր ունի, եթե հասկանան, որ պատրաստ է խաղալ, վաղը դուրս կգա խաղադաշտ։