Հետևեք մեզ։

Թուրք երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, ինչը միայն ժպիտ էր առաջացնում․ Նաիր Տիկնիզյան

22:50, 10 սեպտեմբեր 2023
Թուրք երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, ինչը միայն ժպիտ էր առաջացնում․ Նաիր Տիկնիզյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուկիսում ասաց որ իր խաղն ինքն անձամբ երբեք չի նահատում, դա պետք է անի մարզչական շտաբը։

Ինչ վերաբերում է տրամադրությանը, Տիկնիզյանն ասաց, որ հիանալի տրամադրություն ունի և մեծ ցանկություն, որպեսզի վաղը՝ Խորվափիայի դեմ խաղում միավոր վաստակեն․ 

«Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ազգին ու ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ ինձ վստահելու, հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի դեմ խաղին, ապա ըստ Տիկնիզյանի՝ ամենալարված խաղերից մեկն է եղել, էմոցիաների առումով առանձնահատուկ է․ «Բայց այն, որ երկրպագուները փորձում էին մեզ հունից հանել, միայն ժպիտ էր առաջացնում, և դժվարություններ չառաջացրեց։ Հանդերձարանում բոլորս շատ տխուր էինք, շատ մոտ էինք հաղթանակին։  Յուրաքանչյուր խաղին տալիս ենք այն, ինչ ունենք,մեր բոլոր ուժերը։ Ուժեր կունենանք նաև Խորվաթիայի դեմ։ Բոլոր թիմակիցներով միմյանց լավ ենք զգում, չնայած որ այդքան էլ երկար ժամանակ չէ՝ մարզվում ենք միասին։ Բոլորիս համագործակցությունը բավականին լավ է, ու դրանում մեր մարզչական շտաբի ներդրումը շատ մեծ է»։