Հետևեք մեզ։

Սերգեյ Սոբյանինը վերընտրվել է Մոսկվայի քաղաքապետ

09:29, 11 սեպտեմբեր 2023
Սերգեյ Սոբյանինը վերընտրվել է Մոսկվայի քաղաքապետ

Սերգեյ Սոբյանինը հաղթել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով 76,39 տոկոս ձայն` քվեների 100 տոկոսը հաշվելուց հետո, ասվում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։

Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետն է 2010 թվականից։

 

Սերգեյ Սոբյանինը ստացել է 76,39%, նրա օգտին քվեարկել է 2 499 114 ընտրող։

 

Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցության թեկնածու Լեոնիդ Զյուգանովը հավաքել է 8,11%, կամ 265 374 ձայն։

 

ЛДПР-ի թեկնածու Բորիս Չերնիշովը՝ 5,61%, կամ 183 529 ձայն։

 

Վլադիսլավ Դավանկով «Նոր մարդիկ» կուսակցությունից՝ 5,34%, կամ 174 869 ձայն։

 

Դմիտրի Գուսևը («Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության»)՝ 3,93%, կամ 128 701 ձայն։