Հետևեք մեզ։

Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Մհեր Մելքոնյանը երդվել է

10:08, 11 սեպտեմբեր 2023
Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավոր Մհեր Մելքոնյանը երդվել է

Ազգային ժողովի կազմը համալրած՝ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Մհեր Մելքոնյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, երդվել է:

«Հանուն համազգային նպատակների իրականացման ու հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման   համար»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքից մանդատը վայր էր դրել Անդրանիկ Թևանյանը։ Նա մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։