Հետևեք մեզ։

Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, տեսնենք ինչպես կընթանա․ Շուլգինով

10:28, 11 սեպտեմբեր 2023
Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը, տեսնենք ինչպես կընթանա․ Շուլգինով

Մենք դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան և հնարավոր է նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։  Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։ 

 

Նա նշել է, որ առաջին փուլում պայմանավորվում են Թեհրանի և Բաքվի հետ՝ օգտագործելու առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության։

 

«Մեր կողմից նախատեսվում է մոտ 300 ՄՎտ էներգիայի մատակարարում, ծրագրի բոլոր մասնակիցներն ունեն հետաքրքրություն: Տեսնենք, թե դա ինչպես կընթանա»,- ասել է նախարարը։